Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Ինչպես զարգացնել ինքնավստահությունը

Ինչպես զարգացնել ինքնավստահությունը

Մարդիկ տառապում են ինքնավստահության պակասից: Արդեն բավականին քննարկված և ծեծված մի թեմա ողջ աշխարհում: Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ մեր հասարակության մեջ՝ հայկական իրականությունում, կարծես հակառակն է: Խոսում ես մարդկանց հետ, և թվում է, թե աշխարհը հենց զրուցակցիցդ է սկսվում, և որ մոլորակի առանցքն էլ հենց իրենք են:

 

Ավաղ քիչ են այն մարդիկ, ում ավելորդ ինքնավստահությունը բխում է նրանց գերազանց իմացությունից և կայուն ներքնաշխարհից: Հակառակը, բարձրահունչ և չափից ավելի ինքնավստահ երևացող մարդկանց կարելի է տարբերելակել ըստ մի քանի խմբերի: Մարդիկ ամենակարող սոցիալական դիմակի հետևում խնամքով թաքցնում են այն բավականին զգայուն, անգամ վախվորած ու հաճախ վիրավոր անձնավորությանը, որը մարդկանց համար աննկատ երևալու համար կերտել է այդ յուրօրինակ վարագույրը:

 

Քիչ չեն նաև նրանք, ում ավելորդ ինքնավստահությունը գալիս է պարզապես հասարակական վարվեցողության կանոնների բացակայությունից: Մարդիկ անկաշկանդ են ոչ միայն այն դեպքերում, երբ գիտակցաբար գնում են առաջ, բայց նաև` երբ չգիտեն սպասվող խնդիրների իրական վտանգը, արժեքը կամ հետևանքները, կամ ասենք համաձայն ասացվածքի, երբ «դատարկ տակառից արձագանքը միշտ էլ ավելին է». սա հաճախ կատարելապես բնութագրում է իրավիճակը:

 

Մյուս կողմից՝ հատկապես կայացման տարիներին, շատանում են նրանք, ովքեր, լինելով կիրթ, դաստիարակված, գրագետ ու ժուժկալ պատանիներ, շարունակ խնդիրներ են ունենում ինքնահաստատման և շրջապատում իրենց արժանավոր դիրք և տեղ գրավելու հետ կապված: Եթե ցայտուն արտահայտվենք` ապա հաճախ անպարկեշտ, վարքից ու դաստիարակությունից զերծ կամ այդ ամենը մի կողմ թողած մարդը իր նպատակին հասնում է շատ ավելի արագ, կարճեցված, հաճախ անօրինական ու անբարո ճանապարհներով, իսկ առավել դաստիարակվածներն ու բարոյական նորմերով իրենց սահմանափակածները ոչ միայն չեն կարողանում անցնել այդ նորմերի վրայով ու հասնել նպատակին, այլ մի բան էլ սկսում են մտածել, թե իրենք անհաջողակ են, թույլ, որ իրենց տեղում չեն, և լավագույն օրինակը կարող են լինել անօրենները: Հարց է առաջանում՝ ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել:

 

Պետք չէ’ իջնել առաջինների մակարդակին, դառնալ սոսկ սոցիալական գազան, երբ նպատակները միշտ արդարացնում են միջոցները, այլ պարզապես կատարել մի քանի փոփոխություն սեփական ինքնագիտակցության, աշխարհընկալման և ինքնավստահության առումով:

 

Սեփական անձն ու հնարավորությունները վերագնահատելը հեշտ գործ չէ: Այստեղ շատ կարևոր է մի կողմից բացահայտել սեփական հնարավորությունների սահմանը, մյուս կողմից չանցնել այդ սահմանը ու դառնալ ինքնասիրահարված ու ինքնահավան մի էգոիստ: Այստեղ, կարծում եմ, ձեզ օգնության պետք է հասնի ձեր ոգին, խիղճը, այն իսկական ներքին ձայնը, որին ժամանակ առ ժամանակ լսում կամ արհամարհում ենք բոլորս` կախված իրադրությունից: Այսպես թե այնպես ցանկացած մարդ կարիք ունի ժամանակ առ ժամանակ այսպես ասած «իրականության վերստուգման» /reality check/` մոլորությունից խուսափելու համար:

 

Նախ, եթե ցանկանում եք պահպանել ձեր իսկական դեմքը, լինել ինքնավստահ, բայց նաև խոնարհ ու պարկեշտ, առաջին հերթին խորհուրդ եմ տալիս դիմացինի հետ վերաբերվել ինչպես հավասարի, «չգցել», «աչոկներ» չհավաքել, հեռու մնալ «պոնտերից» ու նման անազնիվ քայլերից: Հավատացեք, ձեր անձն ու վստահությունը բարձրացնելու միակ տարբերակը դիմացինի անձն ու հեղինակությունը իջեցնելը չեն: Միգուցե կզարմանաք, բայց կան ավելի արդյունավետ ու հարգալից, ժամանակակից մեթոդներ:

 

Ժպտացեք հաճախ: Ժպիտն ու բարեհոգությունը դարձնում են ձեզ անասելիորեն ձգողական, տալիս են վստահելության զգացում: Պահպանեք զրուցակցի հետ շփումն ու անգամ երկխոսությունն աչքերի միջոցով, քանի որ նման շփումը կամ դրա բացակայությունը շատ բան կարող են ասել ձեր իրական նկատառումների մասին:

 

Պետք չէ նպատակներին հասնել «ինչպես էլ որ պատահի»: Իհարկե, կան խնդիրներ, որոնց մարդիկ հասնում են անգամ կյանքի գնով, սակայն նման հիրավի կարևոր պրոբլեմներն իրականում այդքան էլ շատ չեն: Ամեն օր չենք գնում պաշտպանելու հայրենիքը, բարի անունն ու ընտանիքը օտարներից: Սեփական բարօրությունը պահպանելը հիմնականում կախված չէ ամենօրյա տանջալից ու անդադրում ջանքերից: Մի փորձեք ամեն ինչին հասնել արագորեն և ամեն գնով: Մի եղեք անտանելիորեն կատարելամոլ: Դուք կատարյալ չեք, այլ ընդհամենը մարդ, սխալվելն ու սայթաքելը նույնպես մարդկային են, միգուցե այսօրվա սայթաքումը վաղը կծառայի ձեզ որպես ընկալված խորհո՞ւրդ: Հավատացեք, հիմնականում այդպես էլ լինում է: Վստահ եղեք, ամեն ինչ հնարավոր է, եթե դուք ժամանակ ու տարածություն եք տրամադրում այդ հնարավորությանը, որպեսզի այն տեղի ունենա:

 

Դադարեք հետևել ու մտապահել միայն վատ նորությունները: Վերջին լուրերին հետևելը մի բան է, այլ բան` երբ կենտրոնանում եք բացասական, այսպես կոչված՝ «ցնցող» լուրերի վրա: Այդ ցնցող լուրերը նման են այն արագ ու անառողջ կերակրատեսակներին, որոնց վտանգավորության մասին մենք այնքան լսում ենք: Նույնը վերաբերում է ոչ պակաս ցնցող, սակայն հիմնականում դատարկ ու անբարո սերիալներին ու դրամաներին: Դրանք ցանկալի են, ստեղծում են ժամանակավոր էմոցիա, սակայն դրա հետ մեկտեղ առաջացնում հոգեկան աննկարագրելի ռեզոնանս, իսկապես որ ցնցում: Առաջին հայացքից դուք մտածում եք, թե ցնցումն անցավ, ու ամեն ինչ կարգավորվեց, սակայն հիշեք՝ ենթագիտակցությունն ունի իր սեփական հիշողությունը, սեփական վախն ու կարծիքը: Այն հաճախ չի ենթարկվում սթափ դատողություններին ու շատ ավելի հաճախ, քան դուք կմտածեիք` ենթագիտակցորեն ազդում է ձեր հետագա անելիքների ու վարքի վրա:

 

Փորձեք մարդկանց հետ լինել լավատես: Սա կապված է առաջին պայմանի հետ: Միշտ չէ, որ պարզապես արտացոլելով դիմացինի վարքը իր իսկ ուղղությամբ` կհասնեք հաջողության: Ինքս իմ օրինակով եմ պարզել, որ երբ անգամ ամենավատ կամ բացասական տրամադրության ժամանակ դիմացինը փորձում է ներկայանալ դրական ու կիրթ վարքով, ապա դա ոչ միայն լիցքաթափում է բացասական էներգիան մեր միջև, այլև ստեղծում է դիմացինի նկատմամբ ենթագիտակցական շնորհակալության և հանգստության զգացմունք, որը հաճախ փոխակերպվում է հարգանքի: Իսկ նման շրջադարձը, իհարկե, անմիջապես բերում է ոչ միայն ձեր ինքնավստահության բարձրացման, այլ նաև դիմացինի` ձեր իսկ նկատմամբ վստահության, որը, կարծում եմ, անգնահատելի դրական առաջխաղացում է ձեզ համար:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ